Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ինչու չի կարելի դատարկ ստամոքսին ալկոհոլ խմել. news.am

Ինչու չի կարելի դատարկ ստամոքսին ալկոհոլ խմել. news.am

Դատարկ ստամոքսին ալկոհոլ խմելը գրեթե նույնն է, թե խմիչքը ներերակային ճանապարհով ընդունել: Երբ ստամոքսը դատարկ է, ալկոհոլը 2 անգամ ավելի արագ է ներծծվում օրգանիզմում եւ  կարող է ուժեղ հարբածություն առաջացնել:

BBC հեռուստաընկերության «Ամեն  բան ալկոհոլի մասին» վավերագրական ֆիլմը ցույց է տվել, թե ինչ է տեղի ունենում մարդու օրգանիզմում սպիրտային ըմպելիք խմելուց հետո, եթե դա չի զուգակցվում ուտելիք ընդունելով: Ծրագրի հերոս բժիշկ Ջավիդ Աբդելմոնեյմը կուշտ ուտելուց հետո մեկ բաժակ գինի է խմում, իսկ հետո նա մեկ բաժակ գինի է առաջարկում նաեւ իր ընկերուհի Նատալիին, սակայն վերջինս քաղցած է լինում:

20 րոպե անց Նատալին եւ բժիշկ Աբդելմոնեյմը շնչառության անալիզատորով չափում են օրգանիզմում ալկոհոլի մակարդակը: Նատալիի մոտ այն 2 անգամ գերազանցում էր բժշկի ցուցանիշը, ինչն ապացուցում է, թե որքան արագ է նրա օրգանիզմը ներծծել ալկոհոլը:

Շվեդիայի առողջապահության համալսարանի թունաբանության մասնագետ Ուեյն Ջոնսը պնդում է, որ դատարկ ստամոքսում ալկոհոլի ներծծման արագությունը համապատասխանում է սպիրտային ըմպելիքը ներերակային ճանապարհով ընդունելու արագությանը:

Ուտելուց առաջ բժիշկ Աբդելմոնեյմը պատիճի մեջ դրված փոքրիկ տեսախցիկ էր կուլ տվել, որպեսզի հանդիսատեսը կարողանա տեսնել, թե ինչ է տեղի ունենում նրա ստամոքսում: Հետո նա տապակած հավ, կարտոֆիլ եւ բանջարեղեն է ուտում: Էկրանի վրա հստակ երեւում է, թե ինչպես է մարսվում բրոկոլին:

Այդ կադրերը նաեւ ցույց են տալիս, որ երբ ստամոքսը լիքն է, ալկոհոլը աղիներ լցվելու գործընթացը, որտեղ այն կլանվում է, զգալի դանդաղում է: Դա թույլ է տալիս օրգանիզմում ալկոհոլի ցածր մակարդակը հնարավորինս երկար պահպանել: Սակայն եթե ալկոհոլ օգտագործել դատարկ ստամոքսին, խմիչքն աղիներ տանող ճանապարհին ոչ մի խոչընդոտ չի լինի, եւ մարդն ավելի արագ կհարբի:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. shkolazhizni.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ